-
09.01.2017|
14:55
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է:
-
09.01.2017|
14:54
Ժամը 10:00-ի դրությամբ՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
-
09.01.2017|
14:49
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է կիրակի Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչությունը:
-
09.01.2017|
14:48
Իրաքի հատուկ ուժերը, «Իսլամական պետության» կողմից Մոսուլը գրավելուց հետո առաջին անգամ հասել են քաղաքով հոսող Տիգրիս գետի արևելյան ափին:
-
09.01.2017|
14:47
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իրեն աջակցող ուժերը մոտ են հաղթանակի։ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սիրիական Պալմիրայի վրա հարձակումը Ասադը կապել է Հալեպի գրավման հետ։
-
09.01.2017|
14:45
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին:
-
09.01.2017|
12:06
Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 420 կրակոց:
-
08.01.2017|
21:34
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ողջույնի խոսքով Սարդարապատի հուշահամալիրից այսօր մեկնարկեց հանրապետական զորակոչը, Facebook-ի իր էջում գրել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
-
08.01.2017|
21:33
Հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 50 անգամ, հրաձգային զենքերից արձակել է մոտ 650 կրակոց։
-
08.01.2017|
21:32
Հունվարի 3-ին Կապանում տեղի է ունեցել Սյունիքի ՀՀԿ տարածքային կազմակերպության խորհրդի նիստ, որին մասնակցել են խորհրդի 22 անդամներից 17-ը: ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության նիստը վարել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը: